Տոկիոյում մահացել Է «Գիբլի» ստուդիայի համահիմնադիր Իսաո Տակահատան

11:16, 6 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյում կյանքի 83-րդ տարում վախճանվել Է ռեժիսոր Իսաո Տակահատան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է «Գիբլի» ստուդիայի, որի համահիմնադիրն Է եղել հանգուցյալը, կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Տակահատան մահացել Է հիվանդանոցում թոքերի քաղցկեղից, նշվում Է հրապարակման մեջ:

Տակահատան «Գիբլի» ստուդիան հիմնել Է 1985 թվականին իր ընկերոջ՝ Հայաո Միյաձակիի հետ: Նա եղել Է Միյաձակիի շատ կինոժապավենների պրոդյուսերը, ինչպես նաեւ իր սցենարով անիմե նկարահանել Է «Լուսատտիկների գերեզմանը» եւ «Ասք Կագույա արքայադստեր մասին» ժապավենները. վերջինը 2015 թվականին ներկայացվել Է «Օսկարի», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am