Տաշիրում նոր զբոսայգի են հիմնում

15:50, 5 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Տաշիր համայնքի Կ. Դեմիրճյան փողոցում գտնվող 4-րդ աստիճանի վթարային շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը, որոնք  ամրացված են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին, կառավարությունը կնվիրաբերի  համայնքին՝ շենքն ապամոնտաժելու և տեղում զբոսայգի կառուցելու պայմանով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ համայնքի ղեկավարը խնդրել է թույլատրել Տաշիրի համայնքին ապամոնտաժել տարածքային հարկային տեսչության շենքը՝ կառուցվող զբոսայգին ամբողջական դարձնելու համար:

«Համայնքը պարտավորվում է ապամոնտաժման և տարածքի բարեկարգման ծրագիրն իրականացնել մեկ տարվա ընթացքում՝ ներդնելով 12 մլն դրամ, որից 5 մլն դրամը կուղղվի շենքի ապամոնտաժման, իսկ 7 մլն դրամը՝ տեղում կառուցվող զբոսայգու  աշխատանքներն իրականացնելու համար»,- ասաց Սահակյանը:


© 2009 ARMENPRESS.am