Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցը նոր տարածք կստանա

14:10, 5 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը «Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին նոր տարածք տրամադրելու մասին որոշում ընդունեց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշմամբ նախատեսվում է Պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի փողոց, 11 հասցեում գտնվող շենքի 1-ին և 2-րդ հարկերից 157 300 000 ՀՀ դրամ գնահատված արժեքով 848.2 քմ մակերեսով տարածքը հետ վերցնել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Երևանի N 110 հիմնական դպրոցից և անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել շախմատի մանկապատանեկան մարզադպրոցին:

Մարզադպրոցի տնօրենն է գրոսմայստեր, ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն Ռաֆայել Վահանյանը: Մարզադպրոցը բացվել է 2016 թվականին:

 


© 2009 ARMENPRESS.am