Apple-ը մտադիր Է իր համակարգիչները հանդերձել սեփական արտադրության չիպերով. Boomberg

10:31, 3 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ը պլանավորում Է 2020 թվականից սկսել իր Mac համակարգիչներում օգտավործել սեփական արտադրության պրոցեսորներ: Ապրիլի 2-ին այս մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշված Է հրապարակման մեջ, երկարաժամկետ հեռանկարում ընկերությունը մտադիր Է սեփական չիպերն օգտագործել իր բոլոր սարքերում: Նախագիծն արդեն հավանության Է արժանացել ընկերության ղեկավարության ներկայացուցիչների կողմից:

Այս տեղեկատվության հայտնվելուց հետո Intel տեխնոլոգիական ընկերության բաժնետոմսերի գները, որը ներկայում Apple-ի համար պրոցեսորների մատակարարներից մեկն Է, կտրուկ ընկել են ԱՄՆ-ի ֆոնդային սակարկություններում: Intel-ը տեխնոլոգիական ընկերություն Է, որն արտադրում Է Էլեկտրոնային սարքեր եւ համակարգչային բաղադրիչներ՝ չիպսերից եւ միկրոսխեմաներից մինչեւ պրոցեսորներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am