Ֆրանսիան զինվորներ է ուղարկել սիրիական Մանբիջ

12:30, 2 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իշխանությունները 50 զինվորական են ուղարկել Սիրիայի Մանբիջում գտնվող քրդական աշխարհազորին օգնելու համար:  

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Yeni Safak-ը: 

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացի զինվորականները Մանբիջ են ժամանել 4 ինքնաթիռներով:

Նշվում է, որ զինվորականները կարող են Մանբիջ ուղարկված լինել ինչպես Սիրիայում գտնվող տարբեր ռազմաբազաներից այնպես էլ արտասահմանից:

Մարտի 29-ին SDF-ի պատվիրակությունը հանդիպում Էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Պատվիրակության ներկայացուցչի խոսքով՝ Հինգերորդ Հանրապետության ղեկավարը մտադիր Է «շատ շուտով» Մանբիջ ուղարկել ֆրանսիական բանակի հատուկ նշանակության զորքերի ստորաբաժանումներ: Նշվում Է, որ գործողությունը կիրականացվի ԱՄՆ-ի զինվորականների հետ համակարգմամբ:

Ավելի վաղ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը պահանջել Էր քրդական ինքնապաշտպանության ուժերն անհապաղ դուրս բերել սիրիական Մանբիջից: Անկարան հայտարարել Է, որ այս պահանջի չկատարման դեպքում կարող Է ռազմական գործողություն իրականացնել այդ տարածաշրջանում՝ Սիրիայի հյուսիսում իրականացված մյուս գործողությունների օրինակով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 


© 2009 ARMENPRESS.am