Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

11:20, 31 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրի ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Էրդողանն ու Թրամփը մասնավորապես անդրադարձել են Սիրիայում և Իրաքում վերջին զարգացումներին` վճռականություն հայտնելով շարունակել համագործակցությունը «դաշնակցային ոգուն համապատասխան»:


© 2009 ARMENPRESS.am