Ընթացիկ տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանում արտադրվել է 224 պլանշետ

20:39, 30 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի  ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. առաջին երկու ամսում Հայաստանում արտադրվել է 224 պլանշետ։  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով B24.am-ը, 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 56 անգամ։

Միևնույն ժամանակ համակարգիչների արտադրությունը նվազել է 30.3%-ով և կազմել 50 հատ։ Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում սմարթֆոններ չեն արտադրվել։


© 2009 ARMENPRESS.am