Բրիտանացին միլիոնների հասնող խաղագումար Է շահել եւ խայթել նախկին ընկերուհուն

18:12, 30 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացին վիճակախաղով միլիոնավոր ֆունտ ստեռլինգ Է շահել իր ընկերուհուց բաժանվելուց մեկ ամիս անց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Mirror հրատարակությունը:

Պոլ Լոնգն իր ընկերուհուց՝ Ջոլի Ուեսթից, որի հետ նա հանդիպում Էր հինգ տարի, հեռացել Է փետրվարի սկզբին: Մեկ ամիս անց 55-ամյա տղամարդը ֆուտբոլի սիրելի թիմի հաղթանակի կապակցությամբ ուրախության ալիքին վերջին փողերով վիճակախաղի տոմս Է գնել, որը, ինչպես պարզվել Է, շահել Է: Նրա շահումը կազմել Է 9,3 մլն ֆունտ ստեռլինգ: Այն բանից հետո, երբ տղամարդն իմացել Է գումարի մասին, նա խայթել Է նախկին ընկերուհուն. «Անկեղծ լինենք, եթե դուք ինչ-որ մեկից հեռանայիք, եւ նա հանկարծ ինը մլն շահեր, ձեզ համար ցավալի կլիներ, այնպես չԷ՞»: Այդուամենայնիվ, նա հավելել Է, որ, հնարավոր Է, ընկերուհու հետ կմեկնի հանգստանալու կամ նրան ընթրիքի կհրավիրի:

Լրագրողների այն հարցին, թե Ջոլի Ուեսթը ուրախ Է արդյոք Լոնգի համար, 52-ամյա Ուեսթը խորը շունչ Է քաշել եւ պատասխանել. «Կարելի Է եւ այդպես ասել»:

Պոլ Լոնգն իր հաղթանակը տոնել Է մեկ շիշ գարեջրով եւ մեկ գավաթ թեյով: Նա խոստովանել Է, որ չի պլանավորում քամուն տալ փողերը. «Հնարավոր Է՝ ես սկսեմ ավելի թանկ թեյ գնել, բայց հաստատ չեմ գնա Lamborghini գնելու»: Այդուհանդերձ, նա արդեն իր համար ավելի թանկ ավտոմեքենա Է ձեռք բերել, ինչպես նաեւ պատրաստվում Է երեք տուն գնել՝ մեկը՝ իր, իսկ երկուսը՝ առաջին ամունությունից իր երկու երեխաների համար: Բացի այդ, նա պատրաստվում Է հանգստանալու մեկնել ծովափ:


© 2009 ARMENPRESS.am