Տեխասում հրաձգություն է տեղի ունեցել

21:45, 29 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Տեխաս նահանգի Պլանո քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքում նվազագույնը մեկ մարդ զոհվել է, ևս երեքը ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է NBC հեռուստաընկերությունը:

Վերջինիս տեղեկություններով, հրաձգության կասկածյալը թաքնվել է, ոստիկանությունը փնտրում է նրան: Վիրավոր անձանց կյանքի վտանգ չի սպառնում: Ներկա դրությամբ դեպքի մանրամասները չեն ներկայացվում:

 


© 2009 ARMENPRESS.am