Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Էրդողանի հետ

14:39, 29 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:

Մարտի 28-ին մեկնարկած այցի շրջանակում Հասանովը հանդիպումներ կունենա Թուրքիայի մի խումբ պաշտոնատար անձանց հետ:

Արդեն մարտի 31-ին նա թուրքական Գիրեսուն քաղաքում կմասնակցի Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը:


© 2009 ARMENPRESS.am