ՀՀ կառավարությունը նոր դրամաշնորհ կստանա  

13:45, 29 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանի կառավարությանը կտրամադրի 500 հազար եվրոյի դրամաշնորհ:  «Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը դրամաշնորհ  կտրամադրի՝ Հարկային օրենսգրքի լիարժեք կիրարկմանն աջակցելու նպատակով», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Ըստ համաձայնագրի՝  կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի միջոցով կիրականացվեն համապատասխան քայլեր՝ միասնական հարկային օրենսգրքի ամբողջական կիրարկումը նախապատրաստելու համար, ֆիսկալ բարեփոխումներին հետամուտ լինելու և հարկաբյուջետային վարչարարությունն ամրապնդելու համար։


© 2009 ARMENPRESS.am