Արտաքսվող ռուս դիվանագետների թիվը գերազանցել Է 150-ը

10:14, 29 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ աշխարհի արդեն 28 երկրներ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ն հայտարարել են ռուս դիվանագետների արտաքսման մասին: Ընդհանուր առմամբ արտաքսվելու են արտերկրում ՌԴ-ի 152 ներկայացուցիչներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Նախօրյակին եւս չորս պետություններ հայտարարել են, որ իրենց դեսպաններին հետ են կանչում «Սկրիպալների գործով» կոնսուլտացիաների համար: Նման որոշում են ընդունել Լյուքսեմբուրգը, Մալթան, Պորտուգալիան եւ Սլովակիան: Ընդ որում այս երկրներից ոչ մեկն առայժմ չի պլանավորում արտաքսել ռուս դիվանագետների: Իր հերթին, Չեռնոգորիայի կառավարությունը մարտի 28-ին հայտարարել Է, որ որոշել Է արտաքսել ռուս մեկ դիվանագետի:

Այսպիսով, Ռուսաստանի դիվանագիտական բոյկոտին միացել Է Եվրամիության 19 երկիր, ինչպես նաեւ ԱՄՆ-ը, Կանադան, Ալբանիան, Մակեդոնիան, Նորվեգիան, Չեռնոգորիան, Ուկրաինան, Մոլդովան եւ Ավստրալիան:


© 2009 ARMENPRESS.am