Սանկտ Պետերբուրգում խոշոր հրդեհ է բռնկվել

17:52, 28 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում Нyundai-ի ավտոսրահում խոշոր հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում `է ՌԻԱ նովոստին:

Տեղեկատվությունը հաստատել է «Ռոլֆ» ընկերությունը, որին պատկանում է ավտոսրահը:

Ընկերությունից հայտնել են, որ ավտոսրահից մարդկանց տարհանել են, իրականացվում են հակահրդեհային աշխատանքներ: Ավտոսրահից տարհանվել է 100 մարդ, տուժածներ չկան: 

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ հրդեհն ընդգրկել է 500 քառակուսի մետր տարածք: Հրդեհի պատճառները պարզվում են:


© 2009 ARMENPRESS.am