Արոնյանը և Սոն արագ ոչ-ոքիով ավարտեցին հավակնորդների մրցաշարը

17:49, 27 Մարտ, 2018

ԲԵՌԼԻՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լևոն Արոնյանն ավարտեց իր ելույթները հավակնորդների մրցաշարում և վերջին պարտիայում կրկին կիսեց միավորը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշաի վերջին տուրում Արոնյանը մրցում էր Ուեսլի Սոյի հետ: Երկու գրոսմայստերների համար էլպարտիան որոշիչ չէր և պարտիայի 17-րդ քայլին համաձայնեցին կիսել միավորը:

Մյուս պարտիաները դեռևս շարունակվում են:

Հավակնորդների այս մրցաշարում Արոնյանը կրեց 6 պարտություն, մեկ պարտիա ավարտեց հաղթանակով և 7 պարտիայում կիսեց միավորը: Նա զբաղեցրեց վերջին հորիզոնականը:

 


© 2009 ARMENPRESS.am