Twitter-ը կրիպտոարժույթների գովազդի արգելք Է սահմանել

12:43, 27 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Twitter ինտերնետ-ընկերությունը հայտնել Է, որ մարտի 27-ից կսկսի գաղտնարժույթների գովազդի արգելք սահամանել՝ Google-ի եւ Facebook-ի համանման որոշումից անմիջապես հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Reuters գործակալությանը հայտնել Է ընկերության ներկայացուցիչը:

Արգելքը կվերաբերի ICO-ին (թոկենների սկզբնական հրապարակային տեղաբաշխմանը), ինչպես նաեւ վիրտուալ արժույթների վաճառքին: Նոր քաղաքականությունը նաեւ կվերաբերի գաղտնարժութային սակարանների եւ գաղտնադրամապանակների ծառայությունների գովազդին, բայց միայն եթե դրանք հանրային ընկերություններ չեն որոշակի խոշոր ֆոնդային հարթակներում գրանցմամբ կամ կրիպտոսակարաններ, որոնք կարգավորվում են ճապոնական պետության կողմից:

Գաղտնարժույթների գովազդի արգելման քաղաքականությունը լիովին կծավալվի ամսվա ընթացքում, ճշտել Է Twitter-ը: Ավելի վաղ նույնպիսի որոշում են ընդունել Միացյալ Նահանգների այլ խոշոր ինտերնետ-ընկերություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am