Պուտինը Կեմերովոյի բնակիչներին խոստացել Է պատժել առեւտրի կենտրոնի հրդեհի բոլոր մեղավորներին

11:52, 27 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մատի 27-ին Կեմերովոյում չպլանավորված հանդիպում Է անցկացրել քաղաքացիների նախաձեռնող խմբի հետ եւ նրանց խոստացել, որ «Զիմնյայա վիշնյա» առեւտրական կենտրոնում տեղի ունեցած հրդեհի բոլոր մեղավորները պատիժ կկրեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Հավաքված քաղաքացիներին, որոնց թվում կային հրդեհից զոհվածների եւ տուժածների հարազատներ, նախագահը հայտնել Է, որ ողբերգության հետաքննությունը կկատարվի հանգամանորեն, չնայելով պաշտոններին եւ կոչումներին: «Այժմ այստեղ աշխատում Է հարյուր մարդուց բաղկացած քննչական խումբը: Դրա աշխատանքը գլխավորում Է Քննչական կոմիտեի ղեկավարը: Նույնիսկ մի կասկածեք՝ բոլոր մեղավորները կպատժվեն»,- ասել Է Պուտինը: ՌԴ-ի նախագահը մարտի 27-ին Կեմերովոյի շտապ բժշկական օգության մարզային հիվանդանոցում այցելել Է «Զիմնյայա վիշնյա» առեւտրական կենտրոնում հրդեհից տուժածներին:


© 2009 ARMENPRESS.am