Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգողին

11:04, 27 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մարտի 26-ին ընդունել է ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար Հարությունյանը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու վստահություն հայտնել, որ պարոն Շարփն իր ներդրումը կունենա  Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերի արդյունավետ իրականացման գործում:

ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար և Նախարարության աշխատակազմի հետ փոխգործակցությունը որակել գերազանց:

Հանդիպման ընթացքում Դավիթ Հարությունյանն ու Շոմբի Շարփը քննարկել են մի շարք ուղղություններով փոխգործակցությունը խորացնելուն առնչվող հարցեր, անդրադարձել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրին, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին

Հանդիպման ավարտին արդարադատության նախարարն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը վերահաստատել են վերոնշյալ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:


© 2009 ARMENPRESS.am