Նաիրա Մովսիսյանը պատմում է նիհարելու մի քանի կանոնների մասին

21:03, 24 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն այն մարդկանցից է, որը նախընտրում է զբաղվել առողջ ապրելակերպով․ ուտում է օգտակար սնունդ, հաճախում է մարզասրահ։ «Արմենպրես լայֆ»հետ զրույցում Նաիրան մի քանի խորհուրդներ է տալիս նիհարել ցանկացողներին իր իսկ օրինակով։

«Իմ աշխատանքն այնպիսին է, որ ուզեմ, թե չուզեմ պետք է միշտ ներկայանալի տեսք ունենալ։ Դրա համար հետեւում եմ կառուցվածքիս եւ փորձում եմ քաշս նվազեցնել։ 7 ամիս է հատուկ սննդակարգ եմ օգտագործել։ Երեխայիս ծննդից հետո շատ էի գիրացել։ Մոտ 40 կգ նիհարեցի։ Բայց հիմա սովորական քաշիցս 3 կգ ավելացել եմ։ Հիմա 76 կգ եմ, բայց պետք է լինեմ 72 կգ։ Ես ինչպես արագ նիհարում եմ, այնպես էլ արագ՝ գիրանում։ Կարծում եմ մեկ ամսում կկարողանամ քաշս նվազեցնել»,- ասաց դերասանուհին։

Նաիրան խորհուրդ է տալիս՝ մարզասրահ հաճախելուց եւ սննդակարգը հետեւելուց բացի, պետք է հոգեպես կարողանալ զերծ մնալ սթրեսներից։ «Մարդկանց տեսակ կա, երբ սթրես են տանում գիրանում են։ Ես այդ տեսակ մարդկանցից եմ։ Այս շրջանում հետեւել եմ սննդակարգիս, մարզասրահ եմ հաճախել, բայց որոշ սթրեսների պատճառով գիրացել եմ։ Դրա համար խորհուրդ կտամ նիհարել ցանկացողներին, նախևառաջ հասկանալ, թե իրենց մոտ ի՞նչն է պատճառը, որ գիրանում են, հետո անցնել  դիետաների եւ այլն։ Մեծ մասամբ գիրանում են այն մարդիկ, որոնք 90-ականներին շատ վատ են ապրել ու հիմքը եղել է հացը։ Բացի այդ ժամանակ մարդիկ սթրեսներ են տարել»,- հավելեց նա։

Դերասանուհին նշեց, որ հացը, քաղցրը, գազավորված ըմպելիքները պետք է իսպառ հանել սննդակարգից։ «Քաղցրի պահանջը հագեցնելու համար՝  կարող եք  գազար ուտել կամ կոկոս։ Երբ մարդն ենթարկվում է ծայրահեղ մեթոդների, ոչ թե ճարպերն են մաշվում, այլ՝ ոսկորը։ Դրա համար պետք չէ սովամահ լինել։ Դրա հետեւանքով հնարավոր է ձեր ինքնազգացողությունը վատանա, քնկոտությունս սկսվի ու ճնշումի անկում առաջանա»,- եզրափակեց Նաիրան։

Մելինե Տոնոյան


© 2009 ARMENPRESS.am