Ճապոնիայի վարչապետը մայիսի 26-ին կայցելի ՌԴ

15:43, 24 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ընթացիկ տարվա մայիսի 26-ին կայցելի Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին Օսակայում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սեկոյի հետ հանդիպման ընթացքում:   

«Մենք այժմ պատրաստում ենք պարոն Աբեյի այցը, որը մայիսի 26-ին կմեկնարկի Մոսկվայում և կավարտվի Սանկտ Պետերբուրգում»,- ասել է նա: Գոլոդեցն ընդգծել է, որ 2017 թվականի ընթացքում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ճապոնիայի առաջնորդների չորս հանդիպում:

 


© 2009 ARMENPRESS.am