Պատմության մեջ բոլոր հավաքականների ռմբարկուների ցանկում Ռոնալդուն դուրս է եկել երրորդ հորիզոնական

14:05, 24 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մարտի 23-ին կայացած Եգիպտոսի ընտրանու հետ ստուգողական խաղում դուբլի հեղինակ է դարձել՝ այդպիսով իր թիմին բերելով 2:1 հաշվով հաղթանակ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ազգային հավաքականում  Ռոնալդուի ակտիվում առկա է 81 գոլ 148 խաղում:

Այսպիսով, նա մեկ գոլով գերազանցել է ճապոնացի Կունիսիգե Կամամոտոյին և պատմության մեջ բոլոր հավաքականների ռմբարկումների ցանկում դուրս եկել երրորդ հորիզոնական:

Ռոնալդուից շատ իրենց հավաքականների կազմերում գոլեր են խփել  միայն հունգարացի Ֆերենց Պուշկաշը (84 գոլ) և իրանցի Ալի Դաեին (109): 

 

 


© 2009 ARMENPRESS.am