Հայաստանի հավաքականը Էստոնիայի դեմ խաղին ընդառաջ վերջին մարզումն է անցկացրել

13:44, 24 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Էստոնիայի դեմ ընկերական խաղին ընդառաջ վերջին մարզումն է անցկացրել Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է մարզման տեսանյութը:

Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին: Խաղը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, ժամը 18:00-ին: 


© 2009 ARMENPRESS.am