Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 52 դեպք

20:55, 23 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բացահայտել են հանցագործության 52 դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 13, յուրացման կամ վատնման 12, խարդախության 10, մարմնական վնասվածք հասցնելու 8, խուլիգանության 3, անձի առևանգման, պետական ունեցվածքի գողության, դրամանենգության, բնակարանային գողության, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։ 
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Ընհանուր առմամբ հանձնվել է 4 միավոր զենք, ինքնաշեն կրակող 1 սարք, 4 նռնակ և տարբեր տրամաչափի 517 փամփուշտ։ 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանային գողության 1-ական դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


© 2009 ARMENPRESS.am