Ստեփանակերտի օդանավակայանում կկազմակերպվի օդագնացության երկրորդ փառատոնը

20:02, 23 Մարտ, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության և «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության նախաձեռնությամբ Ստեփանակերտի օդանավակայանում ամռանը կկազմակերպվի օդագնացության երկրորդ փառատոնը: Այս մասին տեղեկացրել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության մամուլի պատասխանատու Մերի Ղազարյանը:

Նա նշել է, որ մարտի 23-ին էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը Ստեփանակերտի օդանավակայանում «Յելլ էքստրիմ պարկ» նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանի հետ փառատոնի կազմակերպման հետ կապված աշխատանքային քննարկում է անցկացրել: Մասնավորապես, քննարկվել են փառատոնի ծրագիրն ու միջոցառումների ցանկը, նախանշվել դրա հետ կապված կատարվելիք այլ աշխատանքներ: Մերի Ղազարյանի խոսքով՝ փառատոնի անցկացման օրվա մասին կտեղեկացվի ավելի ուշ:


© 2009 ARMENPRESS.am