Գողություն «Հայփոստի» մասնաճյուղից. Հրդեհի ահազանգով դեպքի վայր հասած հրշեջները հրդեհ չեն հայտնաբերել
17:02, 23 Մարտ, 2018ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայփոստ» ՓԲԸ Վաղարշապատի մասնաճյուղում անհայտ անձի կողմից կատարվել է գողություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, մարտի 20-ին փրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել «Հայփոստ» Վաղարշապատի մասնաճյուղից հրդեհի մասին: Դեպքի վայր մեկնած փրկարարները տեղում պարզել են , որ մասնաճյուղում միացել է ձայնաազդանշանային և ազդանշանային համակարգերը, ապա նաև հրդեհի մասին զգուշացնող Fire ազդանշանը:
«Սակայն փրկարարական ծառայության աշխատակիցները ժամանելով դեպքի վայր, նկատել են, որ հրդեհ ընդհանրապես չկա, իսկ պատուհանը բաց է, կասկածել են, որ տեղի է ունեցել գողություն, ինչի մասին հաղորդել են ՀՀ ոստիկանություն: Դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը: Նախնական տվյալներով` ենթադրյալ հանցագործություն կատարած անձը պատուհանը բացելու միջոցով մուտք է գործել ներս և գողացել երկու մոնիտոր, մեկ պրոցեսոր և մոտ 7 հազար դրամ»,- ասաց Տռուզյանը:
Սոնա Տռուզյանի խոսքով` Վաղարշապատի քննչական բաժնում կատարվում է քննություն և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:
© 2009 ARMENPRESS.am