Աֆրինում ավելի քան 70 հազար մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ

15:48, 23 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի գերագույն կոմիսարի վարչությունը (ՀՀԳԿ) գտնում Է, որ սիրիական Աֆրին քաղաքում 50 հազարից մինչեւ 70 հազար մարդ Է մնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՀՀԳԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լերկեն:

«Մեր տվյալներով՝ Աֆրին քաղաքում մնում Է 50-ից մինչեւ 70 հազար մարդ»,-ասել Է նա:

Լերկեն նշել Է, որ ներկայում մոտավորապես 167 հազար մարդ հարկադրված Է եղել մարտական գործողությունների պատճառով հեռանալ Աֆրինից:

Նրանցից 137 հազարը գտնվում են Թել-Ռիֆաաթում եւ հարեւան գյուղերում: Միեւնույն ժամանակ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ Աֆրինի տարածաշրջանում մնում Է մոտավորապես 100 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am