Ֆրանսիայում պատանդներ վերցրած անհայտ անձը հայտարարել Է, որ ԻՊ-ի հետեւորդ Է. AFP

15:11, 23 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում պատանդներ վերցրած անհայտ անձը հայտարարել Է, որ «Իսլամական պետություն» կազմակերպության հետեւորդ Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Ավելի վաղ BFM լրատվական հեռուստաալիքը հայտնել Է, որ անհայտ զինված անձինք մարտի 23-ին պատանդներ են վերցրել Ֆրանսիայի հարավի Տրեբ քաղաքի սուպերմարկետում: Հեռուստաալիքի տվյալներով՝ շտապ կարգով սուպերմարկետի շրջան են ուղարկվել ոստիկանության մեծ ուժեր՝ շուրջ 140 մարդ: Սկսվել Է հանցագործների կողմից պատանդառված մարդկանց ազատելու գործողությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am