Երեւանում հոսանքահարված 11-ամսական երեխայի կյանքին վտանգ չի սպառնում

15:10, 23 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում հոսանքահարված 11-ամսական երեխայի վիճակը բավարար  է: Մուրացանի մանկական հիվանդանոցի բուժանձնակազմի ջանքերով փոքրիկի կյանքին սպառնացող վտանգ չկա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մուրացանի մանկական հիվանդանոցի տնօրեն, գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանն ասաց, որ փոքրիկը բժիշկների ուշադրության կենտրոնում է: «Նրա բուժումը պետք է շարունակվի»,-ասաց Բավեյանը:

 Բադալ Մուրադյան 7-րդ շենքի բնակարաններից մեկում մարտի 22-ին հայտնաբերվել էր 65-ամյա կնոջ հոսանքահարված դի, իսկ նրա 11-ամսական տղա թոռը՝ Ա. Պ-ն, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր Մուրացանի մանկական հիվանդանոց: Նշվում է, որ հոսանքահարման նախնական պատճառը էլեկտրական սավանն է եղել:


© 2009 ARMENPRESS.am