Սկրիպալի դուստրը կարճ ժամանակով ուշքի Է եկել հոսպիտալացումից հետո. The Times

15:04, 23 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում լրտեսության համար դատապարտված Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի դուստրը՝ Յուլյան, կարճ ժամանակով ուշքի Է եկել հոսպիտալացումից հետո, որը տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ նա եւ իր հայրը ենթարկվել են թունավոր նյութի ներգործությանը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 23-ին հայտնել Է The Times լոնդոնյան թերթը: Հրատարակության տեղեկատվությամբ՝ «33-տարեկան Յուլյա Սկրիպալը, ենթադրաբար, գիտակցության Է եկել մարտի 4-ին Սոլսբերիի օկրուգի հիվանդանոց տեղափոխվելուց քիչ անց, նախքան կրկին կոմայի մեջ ընկնելը»: Նաեւ հաղորդվում Է, որ նրա 66-ամյա հայրը «մնում Է անգիտակից վիճակում»:

Թերթը նշում Է, որ Սկրիպալի հարազատներից ոչ մեկը հիվանդանոցին չի դիմել այն ժամանակվանից, երբ նրանց հայտնվել են վերակենդանացման բաժանմունքում: Տուժածների այն հարազատների ու մերձավորների թվում, որոնք կարող Էին հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, հիշատակված են Սերգեյի մայրը եւ Յուլյայի փեսացուն, որոնք, ենթադրաբար, գտնվում են Ռուսաստանում: Մարտի 22-ին Սոլսբերիի հիվանդանոցի տնօրեն Քարա Չառլզ-Բարքսը հայտնել Է, որ Սկրիպալների վիճակը մնում Է օրհասական, բայց կայուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am