Պետերբուրգում տաք ջրի շատրվանը մի քանի շենքերի ապակիներ Է ջարդել

14:17, 23 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի կենտրոնում տաք ջրի արտենետում Է տեղի ունեցել մաշված ջերմատարից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է քաղաքի Էներգետիկայի եւ ինժներական ապահովման կոմիտեի նրեկայացուցիչը: Միջադեպը տեղի Է ունեցել Դեւյատա Սովետսկայա փողոցի թիվ 18-ում:

Ջարդվել են հարեւան շենքերի ապակիները, վնասվել Է մի քանի ավտոմոբիլ, առանց ջեռուցման Է մնացել 38 շենք: Գործակալության զրուցակիցը հավելել Է, որ այդ հատվածում թերություն են հայտնաբերել վերջին երկու շաբաթվա ընթացքում չորրորդ անգամ անընդմեջ, ինչը կապված Է ջերմատարի խիստ մաշվածության հետ:


© 2009 ARMENPRESS.am