Լուկաշենկոն տրակտոր Է նվիրել Վրաստանի նախագահին

10:38, 23 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին BELARUS-152 փոքրագաբարիտ տրակտոր Է նվիրել:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԲԵԼՏԱ-ն: Նվերի հանձնումը տեղի Է ունեցել Վրաստանի ղեկավարի անունից Բելառուսի նախագահի պատվին ընդունելությունից հետո: BELARUS-152 փոքրագաբարիտ տրակտորը նախատեսված Է կախովի, կցովի մեքենաներով եւ գործիքներով զանազան գյուղատնտեսական աշխատանքների, ինչպես նաեւ կոմունալ տնտեսությունում եւ արդյունաբերության մեջ տարբեր աշխատանքներ կատարելու համար:


© 2009 ARMENPRESS.am