Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

10:32, 23 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:

Կողմերը վերահաստատել են Թուրքիայի և ԱՄՆ միջև ամուր կապերի կարևորությունը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ և ռազմավարական գործընկերներ: Նախագահները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Երկու երկրի առաջնորդները համաձայնության են եկել շարունակելու համագործակցությունը համատեղ ռազմավարական մարտահրավերներին դիմագրավելու հարցում:


© 2009 ARMENPRESS.am