Բացատրական աշխատանքի արդյունքում գրպանահատը ներկայացել է ոստիկանություն

21:53, 22 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում գողություն կատարած Անահիտ Ն.-ն ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում  ներկայացել է ոստիկանություն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:

«Փետրվարի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդվել էր թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում 1961 թ. ծնված Հայկանուշ Ս.-ի դրամապանակը գողանալու մասին, որի մեջ եղել է 90.000 դրամ:

Ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1970 թ. ծնված Անահիտ Ն.-ն, որը ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում, մարտի 21-ին, ժամը 13.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն:


© 2009 ARMENPRESS.am