Թրամփը հայտարարել Է, որ կծեծեր Բայդենին եւ նրան կստիպեր լաց լինել

17:28, 22 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ կծեծեր երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին եւ նրան կստիպեր լաց լինել: Այդ մասին նա գրել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թրամփն այսպես Է արձագանքել Բայդենի խոսքին, որը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել Է, թե միջնակարգ դպրոցում նրան կտաներ մարզասրահ եւ «նրա միջից կհաներ ամբողջ հիմարությունը»՝ կանանց նկատմամբ նրա անհարգալից վերաբերմունքի համար:

«Ցնդած Ջո Բայդենը փորձում Է իրեն զիլ տղայի տեղ դնել: Իրականում նա թույլ Է ինչպես հոգեպես, այնպես Էլ ֆիզիկապես, եւ, այնուամենայնիվ, նա երկրորդ անգամ ինձ սպառնում Է ֆիզիկական հարձակմամբ: Նա ինձ չգիտի, ես նրան շատ արագ ու թափով գետնին կտապալեի, եւ նա անվերջ լաց կլիներ: Մի սպառնա մարդկանց, Ջո՛»,- գրել Է Թրամփը Twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am