Բրիտանացի գիտնականներն ստեղծել են առաջին մշտական միկրոալիքային մազերը

17:24, 22 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի գիտնականներն ստեղծել են առաջին մազերը, որը կարող Է աշխատել սենյակային ջերմաստիճաններում եւ միկրոալիքային ճառագայթման մշտական հոսք ապահովել: Այդ մասին, ինչպես հայտնել Է ՌԻԱ Նովոստին, ասված Է Nature հանդեսում հրապարակված հոդվածում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այս մազերի ստեղծումն իսկական բեկում կդառնա միկրոալիքային ճառագայթիչների հիմքի վրա տեխնոլոգիաների զարգացման բնագավառում:

Մենք հուսով ենք, որ մազերները նույնքան հաջողակ կլինեն, ինչպես եւ դրանց օպտիկական գործընկերներ-լազերները»,- հայտարարել Է Լոնդոնի Կայսերական քոլեջի (Մեծ Բրիտանիա) ֆիզիկոս Ջոնաթան Բրիզը: Նման մազերներն, ինչպես կարծում են ֆիզիկոսները, ամենամոտ ժամանակներս կիրառում կգտնեն արդյունաբերության եւ կենցաղի ամենատարբեր բնագավառներում. օդանավակայաններում որպես հանգուցային տարր պայթանյութի դետեկտորներում, տվյալների հաղորդման համակարգերում եւ կյանքի շատ այլ ոլորտներում:


© 2009 ARMENPRESS.am