Նալբանդյանը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի նախապատրաստական հանդիպումը

16:25, 22 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտգործնախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ  Էդվարդ Նալբանդյանը մարտի 22-ին Փարիզում կմասնակցի հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի բարձր մակարդակի նախապատրաստական հանդիպմանը, որին ներկա կլինեն նաև ՖՄԿ-ում նախագահող Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձական, Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկայել Ժանը, Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժման (MEDEF) ղեկավար Պիեռ Գատազը։  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am