Ֆինլանդիայում դահուկավոր հյուրանոց Է հայտնվել

14:46, 22 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այժմ հյուսիսափայլը կարելի Է դիտել՝ դուրս չգալով շինությունից, տեղավորվելով նոր՝ սահնակավոր համարներով հյուրանոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Յուրաքանչյուր համար իրենից ներկայացնում Է չորսուկես մետր երկարությամբ եւ երկուսուկես մետր լայնությամբ կառուցվածք, որը կարելի Է տեղաշարժել ձյունագնացի միջոցով: Համարի ներսում կա մահճակալ, սեղանիկ, ջեռուցիչ եւ չոր զուգարան:

Ընդհանուր առմամբ, նոր հյուրանոցն ունի երեք համար, որոնք ներկայում գտնվում են Ֆինլանդիայի հյուսիսի հեռավոր գյուղում: Հյուրանոցում ամրագրման սեզոնը կտեւի մինչեւ ապրիլի կեսերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am