Միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչների գործունության ժամկետը երկարաձգվեց

13:43, 22 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադիրը հավանություն տվեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: «Օրենքի ընդունումը հնարավորություն կտա միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչներին շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2023 թ. օգոստոսի 20-ը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Հիմնավորման համաձայն՝ 2016-2017 ուսումնական տարիների տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մեծ թվով ուսուցիչներ օգտվել են հեռակա ուսուցմամբ բարձրագույն կրթություն ստանալու ընձեռված հնարավորությունից, ուստի ենթադրվում է, որ նշված ժամկետը երկարաձգելու պարագայում վերջիններիս թիվը կավելանա:


© 2009 ARMENPRESS.am