ԱԺ-ն մարտի 23-ին կգումարի արտահերթ նիստ

11:59, 22 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը կառաջարկի Ազգային ժողովի նախագահին՝ մարտի 23-ին ժամը 11-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում։

Նիստի օրակարգում լինելու են «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մա­­սին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա­րե­լու մա­սին, «Հանրաքվեի մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կա­տա­րելու մասին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փո­փոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և մի շարք այլ հարցեր։

 


© 2009 ARMENPRESS.am