Թրամփը վերստին կարեւորել Է Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավումը

09:54, 22 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին Է, որ նախընտրելի Է Է Ռուսաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ: Թրամփը դրանով Է բացատրել այն, որ Վլադիմիր Պուտինին շնորհավորել Է ընտրություններում հաղթելու առթիվ: Համապատասխան գրությունը ԱՄՆ-ի ղեկավարն արել Է իր Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես զանգահարեցի նախագահ Պուտինին, որպեսզի շնորհավորեմ նրան ընտրություններում հաղթելու առթիվ. անցյալում Օբաման նույնպես զանգահարել Է նրան: Ֆեյքային ԶԼՄ-ները գժվել են, որովհետեւ նրանք ցանկանում Էին, որ ես քննադատեմ նրան: Նրանք իրավացի չեն: Ռուսաստանի եւ մյուսների հետ լավ հարաբերություններ ունենալը վատ չԷ»,- գրել Է Թրամփը:

ԱՄՆ-ի նախագահի համոզմամբ՝ Մոսկվան կարող Է Վաշինգտոնին օգնել «լուծելու Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Ուկրաինայի, ԻՊ-ի, Իրանի եւ նույնիսկ սպառազինությունների վերահաս մրցավազքի հետ կապված խնդիրները»: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահները մարտ 20-ին հեռախոսազրույց են անցկացրել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:


© 2009 ARMENPRESS.am