Բակո Սահակյանն Անթիլիասում մասնակցել է Անկախության հուշակոթողի բացմանը

09:24, 22 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Անթիլիասում մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում Անկախության հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Միջոցառմանը մասնակցում էին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, Հայաստանի, սփյուռքի եւ Արցախի ներկայացուցիչներ:


© 2009 ARMENPRESS.am