Տիգրան Սարգսյանը և ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են ԵՏՀ-ի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ձևավորումը

19:07, 21 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հանթսմանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից: 

Տիգրան Սարգսյանը դեսպանին ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքները, ինտեգրացիայի ինստիտուտներն ու նպատակները, ինչպես նաև ակտուալ խնդիրները, որոնք ծառացած են Եվրասիական տնտեսական միության առջև: Հատուկ ուշադրություն է հատկացվել երրորդ երկրների հետ Եվրասիական տնտեսական միության առևտրային հարաբերություններին: 

Դեսպան Ջան Հանթսմանը և Տիգրան Սարգսյանն աջակցություն են հայտնել ԱՄՆ-ի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համապատասխան ինստիտուտների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ հարաբերություններ  ձևավորելու գաղափարին:

 

 


© 2009 ARMENPRESS.am