C-դասի երկդռնանի «Մերսեդեսը» վերածել են 1,5-լիտրանոց շարժիչով հիբրիդի

17:51, 21 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Mercedes-Benz ընկերությունը սեդանից եւ ունիվերսալից անմիջապես հետո ներկայացրել Է նորացված կուպեն եւ C-Class կաբրիոլետը: Մոդելներն ստացել են նոր չափավոր-հիբրիդային ուժային կայանք, թվային սարքային պանել եւ անվտանգության համակարգեր առաջատար S-Class-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նորացված C-Class-ը գերմանական արտադրողի մեքենաների շարքում առաջինն Է հանդերձվում 1,5 լիտր ծավալով նոր բենզինային «տուրբաքառյակով» եւ 184 ձիաուժ հզորությամբ: Շարժիչը կոմպլեկտավորվում Է EQ Boost ստարտեր-գեներատորով՝ փոկային շարժաբերով եւ 48-վոլտանոց մարտկոցով:

Մինչեւ 100 կիլոմետրն այդպիսի շարժիչով կուպեն թափառք Է վերցնում 7,9 վայրկյանում: Առավելագույն արագությունը ժամում 239 կիլոմետր Է:

C-Class կուպեի եւ կաբրիոլետի դիզելային վրափոխակները հանդերձվում են նոր շարժիչով, որի հատույցը կազմում Է 194 ձիաուժ:


© 2009 ARMENPRESS.am