Մաքսիմ Գալկինի չորսամյա դուստրը հարս Է դարձել

17:45, 21 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիզա Գալկինան մոդելի դերում դեբյուտել Է Վալենտին Յուդաշկինի մանկական հավաքածուի՝ Moscow Fashion Week-ի շրջանակներում կազմակերպված ցուցադրությանը: Հեռուստահաղորդավարի դուստերը պատիվ Է վիճարկվել ցուցադրությունն ավարտել հարսի կերպարով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մոդելագործն իր առաջին մանկական հավաքածուի՝ Yudashkin Kids-ի ցուցադրությանը մասնակցելու համար հրավիրել Էր իր հայտնի ընկերների ժառանգներին: Լիզայի հետ միասին հարթակով անցել են նրա եղբայրը՝ Գարրին, Ֆիլիպ Կիրկորովի երեխաները՝ վեցամյա Ալլա-Վիկտորյան եւ հինգ տարեկան Մարտինը, ինչպես նաեւ Դմիտրի Պեսկովի եւ Տատյանա Նավկայի չորսամյա դուստրը՝ Նադյան: Լիզայի համար ընտրվել Էր երկար շքեղ զգեստ՝ հարսնաքողով, սպիտակ կոշիկներ, մանուկ մոդելի ձեռքին հարսի ծաղկեփունջ Էր: Ցուցադրությունից լուսանկարներն արդեն հայտնվել են աղջկա ծնողների՝ Մաքսիմ Գալկինի եւ Ալլա Պուգաչովայի Instagram-օգտահաշիվներում:

A post shared by Максим Галкин (@maxgalkinru) on

A post shared by Максим Галкин (@maxgalkinru) on


© 2009 ARMENPRESS.am