Ամենամեծ եւ ամենաթանկ Lincoln-ը մեկուկես անգամ ավելի հզոր Է դարձել

15:32, 21 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Hennessey Performance ընկերությունը ներկայացրել Է վերջին սերնդի Lincoln Navigator մեծ արտաճանապարհային ավտոմոբիլի առաջին թյունինգ-պակետը: 3,5-լիտրանոց V6 տուրբոշարժիչի հզորությունը լրամշակումներից հետո 456-ից ավելացել Է մինչեւ 608 ձիաուժ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արտաճանապարհային ավտոմոբիլի շարժիչն ստացել Է կարկառի վերափոխված համակարգ, ինչպես նաեւ կառավարման լրամշակված ծրագիր, փոփոխված ներմղում, բարելավված հովացում եւ այլ տարք: Hennessey Performance-ի «Նավիգատորը» տեղից ժամում մինչեւ 96 կիլոմետր թափառք Է վերցնում 4,8 վայրկյանում, իսկ մեկ քառորդ մղոնը (402 մետրն) անցնում Է 12,9 վայրկյանում: «Նավիգատորի» համար լրամշակումների հավաքանու արժեքը կազմում Է 19 հազար 950 դոլար:


© 2009 ARMENPRESS.am