Սթիվեն Հոքինգի աճյունը հողին կհանձնեն Նյուտոնի եւ Դարվինի կողքին

15:07, 21 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սթիվեն Հոքինգի աճյունը հողին կպանձնեն Վեսթմինսթերյան աբբայությունում, Իսահակ Նյուտոնի եւ Չառլզ Դարվինի աճյունների կողքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Հոքինգի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 31-ին: Դրան ներկա կլինեն նրա հարազատները, ընկերները եւ գործընկերները: Սթիվեն Հոքինգը մահացել Է մարտի 14-ին 76 տարեկան հասակում:

Նա ծնվել Է 1942 թվականի հունվարի 8-ին Օքսֆորդում: 1963 թվականին նրան ախտորոշել են ամիոտրոֆիկ սկլերոզ: Եվս 22 տարի անց՝ թոքաբորբից հետո, գիտնականը ենթարկվել Է շնչափողահատման, ինչի հետեւանքով կորցրել Է խոսելու ունակությունը եւ սկսել Է օգտվել խոսքի սինթեզատորից: Սակայն ծանր հիվանդությունը Հոքինգին չխանգարեց դառնալու արդիականության ամենահայտնի տեսաբան-ֆիզիկոսներից մեկը: Հոքինգի գիտական հետազոտությունների հիմնական բնագավառը տիեզերաբանությունն Է եւ քվանտային գրավիտացիան, նա շատ ժամանակ Է նվիրել սեւ անցքերի ուսումնասիրմանը:

Սթիվեն Հոքինգը բազմաթիվ գիտահանրամատչելի գրքերի հեղինակ Է, ներառյալ «Ժամանակի համառոտ պատմություն», «Սեւ անցքերը եւ երիտասարդ տիեզերքները», «Աշխարհն ընկույզի կճեպի մեջ» գործերը եւ այլ գրքեր: Հոքինգը մահվանից ընդամենը մի քանի օր առաջ հասցրեց ավարտել աշխատանքը իր վերջին գիտական հոդվածի վրա:

Դրանում ներկայացված են մաթեմատիկական հաշվարկներ, որոնք օգտագործելով, գիտնականի մտահղացմամբ, կարելի Է փորձարարական ճանապարհով ապացուցել այսպես կոչված մուլտիտիեզերքի, այսինքն՝ զուգահեռաբար գոյություն ունեցող բազմաթիվ տիեզերքների մասին վարկածը: Եթե այդ հաշվարկները հաստատող վկայությունները հայտնաբերվեին գիտնականի կյանքի օրոք, նա միանգամայն վերջապես կարող Էր արժանանալ Նոբելյան մրցանակի:


© 2009 ARMENPRESS.am