Լավրովը Լոնդոնին խորհուրդ Է տվել «հանդարտվել ու չնյարդայնանալ» Սկրիպալի գործի պատճառով

11:54, 21 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մեծ Բրիտանիայի իշխանություններին խորհուրդ Է տվել «հանդարտվել ու չնյարդայնանալ» Սկրիպալի գործի պատճառով: Այդ մասին, ինչպես հայտնել Է «Լենտա.ռու»-ն, նա հայտարարել Է Ճապոնիայի իր պաշտոնակից Տարո Կոնոյի հետ կայացած բանակցություններից հետո:

«Բոլորին ու նախեւառաջ հենց պաշտոնական Լոնդոնին օգտակար կլիներ, եթե այնտեղ դադարեին նյարդայնանալ ու հանդարտվեին»,-ասել Է նա՝ մեկնաբանելով նախքան հետաքննության ավարտը մեղադրանքներ առաջադրելու բրիտանական իշխանությունների որոշումը:

Ռուսական դիվանագիտության ղեկավարը նաեւ նշել Է, որ «իրավունքի անգլո-սաքսոնական համակարգը համալրվում Է նոր շատ հետաքրքիր նախադեպով»: Մարտի 21-ին ավելի վաղ Լավրովը հավաստել Է, որ Մոսկվան ոչ միայն պատրաստ Է Լոնդոնի հետ համագործակցել Սկրիպալի գործի հետաքննության հարցում, այլեւ պնդում Է դա քիմիական զենքի արգելման կոնվենցիային համապատասխան: «Գլխավորն այն Է, որ դրան համաձայնի նաեւ բրիտանական կողմը»,-հավելել Է նա:


© 2009 ARMENPRESS.am