Մակրոնն առաջարկել Է ֆրանսերենը դարձնել «համաշխարհային լեզու»

10:33, 21 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ Է արել ֆրանսախոս երկրներին ֆրանսերենը առաջադրել որպես «համաշխարհային լեզու»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա ասել Է Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա տոնակատարության առթիվ ելույթ ունենալով Ֆրանսիական ակադեմիայի ուսանողների առջեւ:

«Ֆրանսիան պետք Է հպարտանա, որ նա այն երկրներից մեկն Է, որտեղ սովորում, խոսում եւ գրում են ֆրանսերեն,- նախագահի խոսքը մեջբերել Է Le Monde թերթը:- Ֆրանսերենը պետք Է դառնա վաղվա օրվա լեզուն»: Մակրոնն ընդգծել Է, որ իր առաջարկը «գաղութատիրական անցյալի արձագանքը չԷ»: «Հարկ Է պատշաճը մատուցել նաեւ մյուս լեզուներին»,- նշել Է նա եւ խոստացել աջակցել ֆրանսախոս երկրների կրթական համակարգերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am