Մյանմայի նախագահը հրաժարական Է տվել

10:12, 21 Մարտ, 2018
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյանմայի նախագահ Տհին Չժոնը պաշտոնաթող Է եղել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է նրա՝ Facebook-ում զետեղված ուղերձում: Հայտարարության մեջ նախագահը նշում Է, որ ինքը «խնդրել Է իր վրայից հանել լիազորությունները»՝ սեփական ցանկությամբ: Տհին Չժոն երկրի նախագահի պաշտոնն զբաղեցնում Էր 2016 թվականի մարտից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am