Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան աշխատակիցների ընտանիքի անդամները կկարողանան իրականացնել վարձատրվող գործունեություն

21:41, 20 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության հավանությանն է ներկայացվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև մի պետության պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամների՝ մյուս պետությունում զբաղվածության մասին համաձայնագիրը վավերացնելու նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այն ընդգրկված է գործադիրի մարտի 20-ի նիստի օրակարգում :

Համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. դեկտեմբերի 22-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից:  Համաձայնագրի նպատակն է հնարավորություն ստեղծել կողմերի՝ պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամներին մյուս պետությունում իրականացնելու վարձատրվող գործունեություն: 

Համաձայնագրի դրույթներին համապատասխան և փոխադարձության հիման վրա յուրաքանչյուր պետության պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամները, ովքեր ունեն մյուս պետության արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրված կացության հատուկ կարգավիճակ կամ դիվանագիտական քարտ, կարող են ստանալ ընդունող պետության տարածքում վարձատրվող գործունեություն իրականացնելու թույլտվություն:

 


© 2009 ARMENPRESS.am