ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 56 դեպք

20:12, 20 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք։

ԲԱցահայտվել է, մասնավորապես, յուրացման կամ վատնման 24, մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության 9, խարդախության 4, թմրամիջոցի հայտնաբերման, զենք-զինամթերքի առգրավման, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բնակարանային գողության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք։ 

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Ընհանուր առմամբ հանձնվել է 2 միավոր զենք, որից՝ գազային 1 ատրճանակ, 1 որսորդական հրացան, 2-ական նռնակ, նռնակի պայթուցիչ և պահունակ ու տարբեր տրամաչափի 453 փամփուշտ։ 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 և կողոպուտի 2 դեպք: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


© 2009 ARMENPRESS.am